Աղոթարան
											
													07.04.2020 | 00:02
						Արեգակ Լուսե,
Որ կամիս փրկել մեղավորներին
Բանսարկուի մեծ,  սև ճիրաններից...
Արի, ապրեցրու գառներիդ տկար,
Որոնց մայունը աշխարհն է լցրել:
Բալասան Հզոր,
Սպեղանիիդ շեղբով կարեվեր,
Հավատքի լույսը մանանայի պես,
Շաղ տուր Քո վերից`
Աղոթողների վերքերի վրա:
 
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ